Կարևոր իրադարձություններ

Օսմանյան կայսրությունը մեկ դար առաջ արել է ամեն ինչ, որպեսզի հայերի մասին որևէ հիշողություն չմնա. Ֆրանչեսկա Պիանա

23 Ապրիլ, 2016 14:49
Օսմանյան կայսրությունը մեկ դար առաջ արել է ամեն ինչ, որպեսզի հայերի մասին որևէ հիշողություն չմնա. Ֆրանչեսկա Պիանա

Օսմանյան կայսրությունը 1915թ. ամեն ինչ արել է, որպեսզի հայերի մասին ոչ մի հիշողություն չմնա, իսկ դրա արդյունքում հայերը տարածվեցին աշխարհով մեկ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ միջազգային գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց Շվեյցարական ազգային գիտական հիմնադրամի գիտաշխատող Ֆրանչեսկա Պիանան: «Հիմա, երբ մենք խոսում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բախվում ենք ժխտողականության: Ցավոք, հիմա միջազգային քաղաքականության անբաժան մասն է դարձել փախստականների խնդիրը, որն արդյունք է նաև ցեղասպանությունների համար անպատժելիության և մարդկության դեմ իրականացվող ոճիրների շարունակականության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Պիանան:

Նա հավելեց, որ շատերը 21-րդ դարի մասին խոսում են որպես ծայրահեղ բռնությունների դարաշրջան: «Սա ևս արդյունք է ցեղասպանությունների համար անպատժելիության: Եթե ուսումնասիրենք անցյալի դասերը, Հայոց ցեղասպանության հետևանքներն ու դրան հաջորդող իրադարձությունները, կկարողանանք հասկանալ, թե ինչու է հիմա այս ամենը շարունակվում: Հարկավոր է հասկանալ խնդիրը՝ աշխարհի ապագա խաղաղությունն ապահովելու համար»,- եզրափակեց Պիանան:

 

Լրահոս

Դիտել ավելին