Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

23 Ապրիլ, 2016 11:45
Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների արդարադատության կառույցների ղեկավարների զրույցն ընթացել է Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում:

Գործընկերները նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով:

 

Լրահոս

Դիտել ավելին