Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ

22 Ապրիլ, 2016 21:59
Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ

Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքով:

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ է կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով ոստիկանության պահանջին: Դրա արդյունքում Բաղրամյան պողոտայի սկզբնամասից որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել:

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև լրագրողներ, ոստիկանությունից նշեցին, որ այս պահին հստակ տեղեկատվություն չեն կարող հաղորդել:

 

Լրահոս

Դիտել ավելին