Բրիտանիայում տասնյակ մերկ մարդիկ մասնակցել են բարեգործական ակցիայի, որի նպատակն էր ուռուցքային հիվանդություններով տառապող մարդկանց համար դրամական միջոցներ հավաքելը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Չնայած վատ եղանակին՝ ատրակցիոնների պարկում 57 մարդ է հավաքվել: Մասնակիցները հավաքելե ն ավելի քան 15 հազար դոլար, այն փոխանցվել է Southend Hospital Charitable Foundation բարեգործական հիմնադրամին:
Մասնակիցներն ատրակցիոնների պարկ են ժամանել Մեծ Բրիտանիայի բոլոր անկյուններից, այդ թվում՝ Էդինբուրգից, Նյուքասլից, Սուինդոնից: