Կարևոր իրադարձություններ

Արցախում կամավորական է զոհվել

22 Ապրիլ, 2016 15:41
Արցախում կամավորական է զոհվել

Երեկ՝ ապրիլի 21-ին, Ջեբրաիլում (Արցախում) զոհվել է կամավորական Օնիկ Ալբերտի Սահակյանը: Այս մասին հայտնել են Ռազմինֆոյին:

Զոհված կամավորականը Երևանից է, ծնվել է 1976թ.:

Կամավորականի մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն: Ռազմինֆոն փորձում է հավելյալ տեղեկություններ ստանալ դեպքի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին