Կարևոր իրադարձություններ

Ամենօրյա աշխատանքներ` մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում

21 Ապրիլ, 2016 13:11
Ամենօրյա աշխատանքներ` մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 604 վնասված լամպ, ևս 156-ը` վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում: Նախորդ ամսվա ընթացքում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 3 բակային տարածք: Ընթացքի մեջ են Քրիստափորի փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքները: 

 «Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին