Կարևոր իրադարձություններ

Բեյլը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ»-ի համար․ Զիդան

20 Ապրիլ, 2016 14:50
Բեյլը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ»-ի համար․ Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ։

Ֆրանսիացի մասնագետն առանձնացրել է Բեյլի ոչ միայն խաղային, այլև մարդկային որակները։

«Բեյլը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ»-ի համար։ Շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ։ Նա հրաշալի անձնավորություն է։

Օրեցօր նա ավելի լավ է տիրապետում իսպաներենի, ինչն էլի ավելի դյուրին է դարձնում համատեղ աշխատանքը։ Նա դեռ երիտասարդ է, հնարավորություն ունի ավելի կատարելագործել իր խաղը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին