ԱԺ պատգամավոր, «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձավ «Այո»-ի քարոզարշավին:
Հարցին, թե կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ «այո» ասեն, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կհաջողվի»:
Իսկ ո՞րն է լինելու գլխավոր մեսիջը, որ մարդիկ լսեն և ասեն` «այո»: Կարապետյանը պատասխանեց. «Այդ թեմայով այնքան են խոսել, որ արդեն ավելորդ եմ համարում դրա մասին խոսել»: