Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի իրավապաշտպան ամուսիններին թույլ են տվել լքել երկիրը. նրանք արդեն Ամստերդամում են

19 Ապրիլ, 2016 16:19
Ադրբեջանցի իրավապաշտպան ամուսիններին թույլ են տվել լքել երկիրը. նրանք արդեն Ամստերդամում են

Ադրբեջանցի իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսներին Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշմամբ թույլ է տրվել լքել երկիրը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Նշվում է, որ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրանց դատապաշտպան Էլչին Սադըգովը, նշելով, որ նրանք մեկնել են Նիդեռլանդներ՝ բուժվելու։


Փաստաբանը նշել է, որ դատական պայքարը շարունակվելու է՝ մինչև նրանց լիակատար արդարացումը։


Սադըգովը հաղորդել է, որ Յունուս ամուսինները երկիրը լքել են այսօր առավոտյան, նրանք արդեն Ամստերդամում են։ 


Հիշեցնենք, որ Լեյլա և Արիֆ Յունուսները միջազգային հանրության կողմից որպես քաղբանտարկյալներ էին դիտարկվում։ Քրեական տարբեր հոդվածներով նրանք երկար տարիների ազատազրկման էին դատապարտվել, սակայն հետագայում նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

 

Լրահոս

Դիտել ավելին