Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան ու Վրաստանը կատարում են վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ պայմանները. Յունկեր

19 Ապրիլ, 2016 14:55
Ուկրաինան ու Վրաստանը կատարում են վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ պայմանները. Յունկեր

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, հայտարարել է, որ Ուկրաինան ու Վրաստանը կատարում են այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի ազատականացման համար:

«Վերջին շրջանում մեր բոլոր բանակցությունները ցույց են տալիս, որ այդ երկու երկրները կատարում են իրենց պարտավորությունները: Բնականաբար, կան որոշակի բարդություններ, սակայն Վրաստանն ու Ուկրաինան պատրաստ են և արդեն իսկ ստացել են հանձնաժողովի դրական կարծիքը:

Հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանն ու Խորհուրդը մոտակա շաբաթներին կընդունեն համապատասխան որոշում»,- ասել է Յունկերը:

 

Լրահոս

Դիտել ավելին