Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. Իսակովի 38/1 շենքի բակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ նախկին աշխատակից, 28-ամյա երիտասարդի դի

08 Հոկտեմբեր, 2015 17:03
Ողբերգական դեպք Երևանում. Իսակովի 38/1 շենքի բակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ նախկին աշխատակից, 28-ամյա երիտասարդի դի

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 38/1 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոմիկ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 28-ամյա Ա. Ա.-ի դին, ով նշված շենքում բնակվում էր վարձակալական հիմունքներով: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին