Կարևոր իրադարձություններ

Ֆիլմեր, որոնք ստիպում են արտասվել

19 Ապրիլ, 2016 21:11
Ֆիլմեր, որոնք ստիպում են արտասվել

⑩ Սիրային տրամադրություն

Fa yeung nin wa
Անտանելի տխուր ու խելահեղության աստիճան գեղեցիկ կինոնկար այն մասին, թե ինչպես է մահանում սերը, և թե ինչպես է այն կրկին կենդանանում մոխրից։ Ֆիլմը հյուսված է կիսատոներից, ակնարկներից ու կիսատ ասված խոսքերից։ Նուրբ ու նրբագեղ, ինչպես սամուրայների սրի շեղբը, ինչպես կնոջ նրբագեղ պարանոցը։

⑨ Ոսկեգույն զգեստով կինը

Woman in Gold
Մարի Ալթմանի պատմությունը, ով փորձում է արդարության հասնել՝ վերադարձնելով այն հարստությունը, որը նացիստները խլել էին նրա ընտանիքից մի քանի տասնամյակ առաջ։ Անփորձ, սակայն խիզախ փաստաբանի հետ միասին այս կինը փորձում է պաշտպանել նախնիների ժառանգության նկատմամբ ունեցած իր իրավունքները։

 ⑧ Վայրի հարավի գազանները

Beasts of the Southern Wild
Անկախ գեղարվեստական այս ֆիլմը դրամատիկ է, սակայն նմանատիպ ժանրի ֆիլմերը միշտ առանձնանում են օրիգինալ մտահղացմամբ, փիլիսոփայական ենթատեքստով ու ստեղծագործական քաոսով։ Վեցամյա Հաշպապին ապրում է հոր՝ Վինկի հետ աշխարհի ծայրին գտնվող մի համայնքում։ Խիստ հայրը նրան նախապատրաստում է միայնակ գոյատևելուն, երբ նա այլևս չի լինի։ Եվ երբ հոր վիճակը վատթարանում է, Հաշպապին որոշում է գնալ մոր փնտրտուքներով...

 ⑦ Տղաները չեն արտասվում

Boys Don`t Cry
Մի մարդու կյանքի պատմություն, ով սխալ մարմնում է ծնվել։ Ֆիլմ առանց պաթոսի և չափազանցությունների։ Զգացողությունների առանձնահատուկ սրություն է առաջացնում այն, որ այս պատմությունը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Հիլարի Սուոնքն այս ֆիլմում իր դերի համար Օսկարի է արժանացել՝ որպես լավագույն կին դերասան։

 ⑥ Երկինք և երկիր

Heaven & Earth
Օլիվեր Սթոունի թերևս ամենաչգնահատված ֆիլմերից մեկը, որը ոչ այնքան վիետնամական պատերազմի, որքան ուժեղ կնոջ ու նրա անհավանական կյանքի մասին է։ Մի մարդու կյանքի դրամա, ով անցել է պատերազմի սարսափների միջով։ Ֆիլմը պարզ ձևով ցույց է տալիս, որ պատերազմը կործանում է և ոչ թե արարում։

⑤ Մագնոլիա

Magnolia
Ֆիլմում մենք միայն կյանքի մեկ օր ենք տեսնում՝ հագեցած էմոցիաներով, իրադարձություններով, հերոսների վարքով ու խոստովանություններով։ Այս մեկ օրում տեղավորվում է նրանց ողջ անցյալը... Դրամատիկ տեսարաններով լի այս ֆիլմն այնպիսի տպավորություն է թողնում, ասես հերոսների պատմություններն անավարտ են, ասես տիտրերից հետո էլ դրանք դեռ պետք է շարունակվեն...

 Պատանեկություն

Boyhood
Ֆիլմում պատմվում են Մեյսոնի կյանքի 20 տարիները՝ դպրոցում առաջին դասարանից մինչև քոլեջ։ Ֆիլմը բաղկացած է կարճ էպիզոդներից, որոնք ցույց են տալիս նրա հասունանալն ու ծնողների հետ հարաբերությունները՝ որպես  երեխա, անչափահաս ու պատանի։ Ֆիլմը յուրահատուկ է իր պարզությամբ, անկեղծությամբ ու ռեալիզմով։

 Կյանքը հիասքանչ է

La vita è bella
Ֆիլմն արժանի է իր ստացած բոլոր մրցանակների համար ու նույնիսկ ավելին։ Զարմանալի պատմություն, որից հետո ցանկանում ես և՛ արտասվել, և՛ ժպտալ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբար են տարվում հայրն ու նրա փոքրի որդին։ Ճամբարում հայրը որդուն ասում է, որ այն, ինչ տեղի է ունենում, խաղ է մրցանակի համար, որը կտրվի այն տղային, ով կկարողանա չերևալ հսկիչների աչքին։ Նա ամեն ինչ արեց, որ որդին հավատա խաղին ու ողջ մնա՝ թաքնվելով անասնագոմում։

 Իմ աղջիկը

My Girl
«Իմ աղջիկը» բարի ու մաքուր ընտանեկան մելոդրամա է։ Այն խորհուրդ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր սիրում են հոգու ֆիլմեր դիտել։ Կան ֆիլմեր, որտեղ հերոսների մեջ ինքդ քեզ ես տեսնում, իսկ կատարվող իրադարձությունների մեջ՝ կյանքդ։ Ցնցված՝ դու արտասվում ես ու հասկանում, որ այդ արցունքները եղած ու անցածի և գալիքի լուսավոր տխրության արցունքներ են։

 The Fault in Our Stars

Մեղավոր են աստղերը
Հեյզելը հիվանդ է քաղցկեղով։ Նա հաճախում է աջակցության խումբ, որտեղ մի անգամ հանդիպում է Օգաստուս Ուոթերսոմի հետ և ակնթարթորեն սիրահարվում։ Այս ֆիլմը հիվանդության մասին չէ. ֆիլմն այն բանի մասին է, թե ինչպես է մի խիզախ աղջիկ գոնե մի փոքր ավել ժամանակ ցանկանում ապրելու համար, սակայն դրանից ավելի նա ժամանակ է ցանկանում մաքուր ու անձնվեր սիրելու համար, այն մեկի համար, ով հավերժություն պարգևեց նրան հաշված օրերի ընթացքում։
 

Լրահոս

Դիտել ավելին