Կարևոր իրադարձություններ

«Հոգնեցնող հայրիկը». Քիմ Քարդաշյանը հրապարակել է Քանյեի և դստեր զվարճալի լուսանկարը

18 Ապրիլ, 2016 17:53
«Հոգնեցնող հայրիկը». Քիմ Քարդաշյանը հրապարակել է Քանյեի և դստեր զվարճալի լուսանկարը

Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է  զվարճալի նկար Քանյե Ուեսթի և 2 տարեկան դստեր՝  Նորթի հետ։ Նկարի տակ նա գրել է. «Ուշադրություն, հոգնեցնող հայրիկը»։

 
Նկարն արվել է Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի՝ Վեյլ շքեղ  լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ։  Նկարում 38-ամյա ռեփերը զվարճանում է  Նորթի հետ, սակայն երեխան ակնհայտորեն ուրախ չէ հոր վերաբերմունքից։
 
Նկարը ուշագրավ է նաև նրանով, որ այնտեղ Քանյեն ժպտում է, այնինչ նրա երկրպագուները գիտեն, որ դա շատ հազվագյուտ երևույթ է։ 
Ի դեպ, Վեյլում Նորթին «հոգնեցնող» հայրը սովորեցնում էր դստերը դահուկներ վարել, իսկ Քիմը ուրախությամբ հետևում էր այդ ամենին։
 

Լրահոս

Դիտել ավելին