Կարևոր իրադարձություններ

Մերկելի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել Էրդողանին վիրավորած լրագրողի դեմ քննություն սկսելու որոշումից հետո

18 Ապրիլ, 2016 17:21
Մերկելի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել Էրդողանին վիրավորած լրագրողի դեմ քննություն սկսելու որոշումից հետո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը թույլատրել է քրեական հետապնդում սկսել լրագրող Յան Բեմերմանի դեմ, որն իր հաղորդման եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծություն էր ընթերցել։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ գերմանական Die Zeit-ին հղումով, Infratest Dipmap ինստիտուտի իրականացրած հարցումները ցույց են տվել, որ գերմանացիների միայն 45 տոկոսն է գոհ կանցլերի աշխատանքից։

 

Ապրիլի սկզբին, մինչ կհրապարակվեր այդ որոշումը, Մերկելին աջակցում էին Գերմանիայի քաղաքացիների 56 տոկոսը։

 

Համաձայն մեկ այլ հարցման, որն իրականացվել է Bild am Sonntag պարբերականի պատվերով, գերմանացիների 66 տոկոսը դեմ է, որ Գերմանիայի կառավարությունը քրեական հետապնդման ենթարկի հեռուստահաղորդավարին։

 

Այդ նախաձեռնությանն աջակցություն է հայտնել հարցվածների 22 տոկոսը, իսկ 12 տոկոսը ձեռնպահ է մնացել։

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 31-ին հաղորդավար Յան Բեմերմանը եթերում Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր ընթերցել։

 

Լրահոս

Դիտել ավելին