Կարևոր իրադարձություններ

Սիրիան դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ կապված Գոլանի բարձունքների մասին Իսրայելի հայտարարությունների հետ. Ջաֆարի

18 Ապրիլ, 2016 16:37
Սիրիան դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ կապված Գոլանի բարձունքների մասին Իսրայելի հայտարարությունների հետ. Ջաֆարի

Սիրիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կապված Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ժնևի բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Մենք նամակներ ենք ուղարկել ՄԱԿ ԱԽ-ին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված Նեթանյահուի հայտարարությունների հետ»,- ասել է Ջաֆարին՝ Նեթանյահուի հայտարարությունները համարելով «սադրիչ և անպատասխանատու»։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Իսրայելի նախարարների կաբինետի նիստի ժամանակ, որն առաջին անգամ տեղի է ունեցել Գոլանի բարձունքներում, վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ այդ կարևոր ռազմավարական շրջանը միշտ կմնա Իսրայելի կազմում: Իսրայելի նման` Սիրիան էլ է այդ տարածքը համարում իր երկրի մաս։

«Ես գումարել եմ այս նիստը, որպեսզի պարզ ուղերձ փոխանցեմ. Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի ձեռքում: Իսրայելը երբեք չի հեռանա Գոլանից»,- ասել էր Նեթանյահուն:

 

Լրահոս

Դիտել ավելին