Կարևոր իրադարձություններ

Vox-ը կազմել Է վատ ֆիլմերում նկարահանված դերասանների վարկանիշը

18 Ապրիլ, 2016 16:18
Vox-ը կազմել Է վատ ֆիլմերում նկարահանված դերասանների վարկանիշը

Vox ամերիկյան լրատվական պորտալը կազմել Է այն դերասանների հակավարկանիշը, որոնք մյուսներից ավելի հաճախ են նկարահանվում վատ ֆիլմերում: Այն հիմնված Է կինոքննադատների արձագանքների վրա: Տղամարդկանց ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է Ռոբ Շնայդերը. փորձագետներն բացասաբար են արտահայտվել նրա կինոնկարների մեծ մասի (69 տոկոս) վերաբերյալ եւ դրանցից ոչ մեկը չեն համարել իսկապես հաջողված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ հորիզոնականում Ադամ Սենդլերն Է (վատ ֆիլմերը՝ 54 տոկոս, լավերը՝ 8 տոկոս), իսկ երրորդում՝ Էշթոն Քաթչերը (53/0):

Վատ ֆիլմերում հայտնված դերասանների հնգյակում տեղ են գտել նաեւ Քեւին Ջեյմսը (57/7) եւ Թեյլոր Լոթները (50/0): 

Դերասանուհիների հակավարկանիշը գլխավորել Է Ջենիֆեր Լավ Հյուիթը (վատ ֆիլմերը՝ 70 տոկոս, լավ կինոնկարներ չկան): Նրան հաջորդում են Ջեսիկա Ալբան (57/4) եւ Քեթրին Հեյգլը (61/11):

Կանանց հնգյակը եզրափակում են Դենիզ Ռիչարդսը (50/17) եւ Ալիսիա Սիլվերսթոունը (54/8):

Հրատարակությունն ընդգծում Է, որ ցուցակը կազմվել Է բացառապես գրախոսությունների հիման վրա, մինչդեռ քննադատների կարծիքը կարող Է տարբերվել հանրության կարծիքից: Դերասաններին առաջադրվում Էր երեք պահանջ: Առաջինը՝ նրանք պետք Է նկարահանվեին գոնե տասը ֆիլմերում: Երկրորդ՝ գոնե մեկ ժապավենը պետք Է հավաքեր 30 մլն դոլար: Երրորդ՝ գոնե մեկ կինոնկարը պետք Է Էկրան բարձրանար վերջին հինգ տարում: 

Կատակաբան Ռոբ Շնայդերի հաշվին կա ավելի քան 40 ֆիլմ, այդ թվում՝ «Առաջին 50 համբույրները», «Ոտքի մատների վրա», «Տղամարդ՝ կանչով» եւ «Բեւեռլի Հիլզի գեղացին»: Ջենիֆեր Լավ Հյուիթի ամենահայտնի ժապավեններն են՝ «Սրտակերները», «Օդրի Հեփբյոռնի պատմությունը», «Ես գիտեմ, թե դուք ինչ եք արել անցած ամռանը» եւ «Այցելուների ցուցակը» (սերիալ):

 

Լրահոս

Դիտել ավելին