Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ փոխվարչապետը հրապարակել է, թե Ռուսաստանից ինչ նյութական օժանդակություն է տրամադրվել ԼՂՀ-ին

18 Ապրիլ, 2016 12:44
Հեղինակ՝ Արթուր Աղաբեկյան
ԼՂՀ փոխվարչապետը հրապարակել է, թե Ռուսաստանից ինչ նյութական օժանդակություն է տրամադրվել ԼՂՀ-ին

«1. Մոսկվայաբնակ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները նվիրել են 10 հատ ՈՒԱԶ և 2 Նիվա մակնիշի ավտոմեքենաներ: ՈւԱԶ-ները հանձնվել են ԼՂՀ պաշտպանական բանակին, իսկ նիվաներից մեկը՝ 3 տանկ խոցող շարքային զինծառայող Մարատ Պետրոսյանին, մյուսը՝ ուղղաթիռ խոցող շարքային զինծառայող Գևորգ Մանուկյանին:

2. Մոսկվայաբնակ Արթուր Վարժապետյանը, որը յուրաքանչյուր տարի ավտոմեքենաներ է նվիրաբերում ԼՂՀ կառավարությանը, այս օրերին ևս Արցախ է ուղարկել 4 ՈՒԱԶ և 6 Նիվա մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հանձնվել են ԼՂՀ Պաշտպանական բանակին:

3. Յարոսլավի հայկական համայնքի կողմից համայնքի ղեկավար Վահագն Խաչատրյանի ներկայացուցիչը ԼՂՀ կառավարությանն է հանձնել 2 սանիտարական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկը հանձնվել է Պաշտպանական բանակին, իսկ մյուսը Մարտակերտի վարչական շրջանին:

4. ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակին է հանձնվել «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաներ:

Նմանատիպ այլ օգնություններ լինելու դեպքում, անպայման կտեղեկացնեմ մեր հայրենակիցներին:

Կան այլ օգնություններ ևս, որոնք ուղղված են ԼՂՀ ՊԲ-ին, բայց իրավասու չեմ հրապարկելու դրանք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին