Կարևոր իրադարձություններ

Ոսկու գինը բարձրանում է Դոհայի հանդիպման արդյունքների ֆոնին

18 Ապրիլ, 2016 11:18
Ոսկու գինը բարձրանում է Դոհայի հանդիպման արդյունքների ֆոնին

Ոսկու գինը բարձրանում է Դոհայում խոշորագույն նավթարդյունահանող երկրների՝ երեկ անցկացված բանակցությունների ֆոնին։ Թանկացման պատճառն անվտանգ ակտիվների պահանջարկի աճն է՝ հայտնում է RIA Novosti-ն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Դոհայի հանդիպումն ավարտվել է առանց արդյունահանման սառեցման մասին համաձայնագրի կնքման։

Այսօր առավոտվա դրությամբ՝ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու տրոյական ունցիայի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.8 դոլարով կամ 0.14 տոկոսով՝ հասնելով 1236.3 դոլարի։

 

Լրահոս

Դիտել ավելին