Կարևոր իրադարձություններ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

18 Ապրիլ, 2016 11:09
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրերով Աննա Դանիբեկյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Ապրիլի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել Աննա Դանիբեկյանին:


Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացվել Արսեն Նիկողոսյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ընդգծելով նորանշանակ դատավորների բարձր պատրաստվածությունն ու գիտելիքները, հույս է հայտնել, որ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատությունը պատշաճ իրականացնելու պատասխանատու աշխատանքում:


ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ, վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին