Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբիշները մեկ ուղեգրով են վերադառնում Սերբիայից

17 Ապրիլ, 2016 21:40
Հայ ըմբիշները մեկ ուղեգրով են վերադառնում Սերբիայից

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտին է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Ապրիլի 17-ին մրցագորգ էին դուրս եկել 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանըև և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը:

Վերջիններս պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը:

Հայ ըմբիշները Հայաստան են վերադառնում Օլիմպիական խաղերի 1 ուղեգրով, որը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը, իսկ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիր էին դարձել:

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն էր, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում էին միայն եզրափակչի մասնակիցները:

Աղբյուրը <a href="http://168.am/2016/04/17/624964.html">© 168.am</a></br>

 

Լրահոս

Դիտել ավելին