Կարևոր իրադարձություններ

Կարելի է ասել, որ հոգեբանորեն և ֆիզիկապես մենք ավելի հզոր ենք «Բարսելոնա»-ից և «Ատլետիկո»-ից. Զիդան

17 Ապրիլ, 2016 18:31
Կարելի է ասել, որ հոգեբանորեն և ֆիզիկապես մենք ավելի հզոր ենք «Բարսելոնա»-ից և «Ատլետիկո»-ից. Զիդան

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Խետաֆե»-ին 5:1 հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել չեմպիոնության մրցավազքի մասին:

«Կհետևենք «Բարսելոնա»-ի և «Ատլետիկո»-ի խաղերին: Սակայն ավելի կարևոր է, թե ինչպես ենք խաղում մենք: Պետք է միշտ լավ խաղ ցուցադրենք:

Կարծում եմ` կարելի է ասել, որ հոգեբանորեն և ֆիզիկապես մենք ավելի հզոր ենք «Բարսելոնա»-ից և «Ատլետիկո»-ից: Սակայն մրցաշարային աղյուսակում մենք շարունակում ենք զիջել առաջատարին: Ուրեմն պետք է աշխատել»,- AS-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին