Կարևոր իրադարձություններ

Քեզ համար սահմանը հսկելն ամենակարեւորն է. Նանե Արզումանյանի շնորհավորանքը եղբորը

17 Ապրիլ, 2016 17:31
Քեզ համար սահմանը հսկելն ամենակարեւորն է. Նանե Արզումանյանի շնորհավորանքը եղբորը

 

Wnews.am-ը գրում է.

Գիտեմ, որ այսօր այլ կերպ էր պլանավորել ԸՆԿԵՐԴ քեզ շնորհավորել, բայց, ավաղ…Պատերազմն այսպիսնն է՝ խլում է ԹԱՆԿ մարդկանց…Համոզված եմ՝ անգամ մոռացել ես, որ ԱՅՍՕՐԸ հենց քոնն է…Շնորհավոր տարեդարձդ…
20 տարի շարունակ երազում եմ, որ գոնե մեկ անգամ ծնունդդ միասին նշենք, բայց քեզ համար ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ ՀՍԿԵԼՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՄԵՆԻՑ…Ինձ համար կյանքը սկսվում և ավարտվում է քո ներկայությամբ. ցանկացած քույր ինձ կհասկանա…Մեր միջև եղած 10 տարիների տաբերությունն առավել ակնածանք է ստեղծել միշտ իմ մեջ՝ ունենալ քեզ ԱՄԵՆԱՀԱՐԱԶԱՏ ԹԻԿՈՒՆՔ ԵՎ ԹԱՆԿՈՒԹՅՈՒՆ…Երանի յուրաքանչյուր աղջիկ և քույր զգային այն վեհությունը, երբեք ոչնչից չկոտրվելու կարողությունը և միշտ առաջ գնալու մղումը, որ ԴՈՒ ես սերմանել իմ մեջ:Երբ զինվորներդ պատմում են մարտական քաջություններիդ մասին… ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ զատ՝ սկսում եմ սարսափել…խնդրում եմ՜ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՍ ՋԵԲՐԱՅԻԼԻՑ….
Շնորհակալ եմ քեզ, որ հենց ԴՈՒ ես իմ ԵՂԲԱՅՐԸ, ով ինձ համար օրինակ է ամեն ինչում: Շնորհակալ եմ ՔԵԶ քո ԿՆՈՋ շնորհիվ ինձ երկրորդ ՔՈՒՅՐ նվիրելու համար, շնորհակալ եմ քո երեք ՏՂԱՆԵՐԻ համար, որոնց շնորհիվ ամեն օր հասկանում եմ հորաքույր լինելու ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, շնորհակալ եմ ՔԵԶ, որովհետև ՔՈ ԵՎ ՔՈ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ շնորհիվ ես և մենք ապահով ու խաղաղ ենք: ՔԵԶ համար ամենամեծ բարեմաղթանքն ուզում եմ իրական դառնա՝ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԼԻՆԻ ԽԱՂԱՂ, ԻՍԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԴ՝ ՄՇՏԱՊԵՍ ԱՌՈՂՋ…

 

Լրահոս

Դիտել ավելին