Կարևոր իրադարձություններ

Իրանում հանդիսավոր կերպով ցուցադրել են Ռուսաստանից ստացած C-300 ԶՀՀ-ները

17 Ապրիլ, 2016 16:31
Իրանում հանդիսավոր կերպով ցուցադրել են Ռուսաստանից ստացած C-300 ԶՀՀ-ները

Իրանի իշխանությունները Բանակի ազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված զորահանդեսի շրջանակներում ցուցադրել են օրեր առաջ Ռուսաստանից ստացած C-300 զենիթա-հրթիռային համալիրները:
 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, իրանական ԶԼՄ-ներին հղումով, սա առաջին դեպքն էր, երբ վերոհիշյալ զինատեսակները հրապարակայնորեն ի ցույց են դրվել: Նշվում է, որ իշխանությունները ցուցադրել են C-300-ի միայն մի մասը:
 

Աղբյուրը հիշեցնում է, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև վերոհիշյալ համալիրների գնման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2007թ.-ին, սակայն միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով մոտ 900 մլն դոլար արժողությամբ պայմանագրի իրագործումը հետաձգվել է: Նշվում է, որ C-300 ԶՀՀ-ների հաջորդ խմբաքանակը Թեհրան կուղարկվի մոտ ապագայում:
 

 

Լրահոս

Դիտել ավելին