InchUzem.am-ը գրում է.
Ամեն կին ցանկանում է գեղեցիկ և ցանկալի տեսք ունենալ: Մարմնի գեղեցկությունը կարելի է ընդգծել գեղեցիկ ներքնազգեստի միջոցով: Խանութները առաջարկում են ամեն ճաշակի ներքնազգեստներ, բայց դրանք բոլորն էլ մի մեծ թերություն ունեն: Դրանք կարվում են միջին արտաքին ունեցող կանանց համար և ոչ բոլոր կանանց մարմնի յուրահատկություններին հարմար կարող են լինել:
Անգլուհի Ժասմին Սթեյսին աղիքի մի մասի հեռացման վիրահատություն էր տարել: Աղիքի մի մասը հանվել էր դուրս փորի հատվածի մոտ:
Դրա պատճառով, Ժասմինը իրեն սարսափելի էր զգում: Նա ցանկանում էր կրկին ցանկալի և սեքսուալ տեսք ունենալ, բայց կոմպլեքսավորվում էր արտաքինից:
Սթեյսին մտածում էր բարձր կոնքերով ներքնազգեստ գնել, որը կփակեր վիրահատության բոլոր հերտքերը: Բայց խանութներում նման մոդելներ ընդհանրապես չկային:
Այդ ժամանակ Ժասմինը որոշեց ինքնուրույն ստեղծել նման թերություններով կանանց համար ներքնազգեստներ:
Նա Լոնդոնյան քոլեջում սովորեց որպես դիզայներ և 2013 թվականին ստեղծեց իր առաջին ներքնազգեստների հավաքածուն:
Ես հույս ունեմ, որ նման ներքնազգեստը հնարավորություն կտա ամեն կնոջ, զգալ իրեն գեղեցիկ, անգամ եթե նա թերություններ ունի,- ասում է հավաքածուի ստեղծողը