Կարևոր իրադարձություններ

Իրանը չի մասնակցի ապրիլի 17-ին Դոհայում նավթարդյունահանող երկրների հանդիպմանը

16 Ապրիլ, 2016 14:40
Իրանը չի մասնակցի ապրիլի 17-ին Դոհայում նավթարդյունահանող երկրների հանդիպմանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի մասնակցի ապրիլի 17-ին Դոհայում կայանալիք նավթարդյունահանող խոշորագույն երկրների հանդիպմանը, որն առնչվելու է նավթարդյունահանման սառեցմանը։ Դրա մասին գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները։

Ավելի վաղ Իրանի նավթարդյունաբերության նախարարության մամլո ծառայության ղեկավար Աքբար Նեմաթոլլահին հայտարարել էր, որ Թեհրանը ողջունում է նավթի շուկայում գների կայունացմանն ուղղված բոլոր ջանքերը և անձամբ նպաստելու է դրան, սակայն պահպանելու է նավթի արդյունահանման ծավալը մինչև օրական 4 միլիոն բարելի հասցնելու մտադրությունը, ինչպես որ եղել է այդ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելուց առաջ։

Մարտին Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը աճել է 139.000 բարելով՝ հասնելով մինչև 3.291.000 բարելի։

 

Լրահոս

Դիտել ավելին