Կարևոր իրադարձություններ

Արգելոցի այցելուները հիացել են հսկա պանդայի գեղեցիկ ձագուկներով

25 Հոկտեմբեր, 2015 21:22
Արգելոցի այցելուները հիացել են հսկա պանդայի գեղեցիկ ձագուկներով

Չինաստանի Սիչուան նահանգում գտնվող արգելոցի այցելուներին առաջին անգամ ցուցադրվել են հսկա պանդայի այս տարի ծնված 13 ձագուկներին: Նրանց մեջ վեցը զույգեր են, ինչը այստեղ համարվում է ռեկորդային ցուցանիշ: Daily Mail-ը գրում է, որ պանդաները հազվադեպ են բազմանում: Ծնվում են թույլ տեսողությամբ ու շատ փոքր. նրանց քաշը հաճախ 100 գրամը չի անցնում: Այս յուրատեսակ արջուկներին, որպես կանոն, քիչ է հաջողվում կենդանի մնալ վայրի բնության մեջ: Մասնագետները նրանց համար հարմար պայմաններ են ստեղծում:

 

Լրահոս

Դիտել ավելին