Կարևոր իրադարձություններ

Ուզում եմ, որ իմ մինուճար տղան ոտքի կանգնի. զինծառայողի մայր (տեսանյութ)

16 Ապրիլ, 2016 10:33
Ուզում եմ, որ իմ մինուճար տղան ոտքի կանգնի. զինծառայողի մայր (տեսանյութ)

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ՝  անկյունում, կանգնած է մի կին, արցունքն աչքերին սպասում է որդուն: Կինը վիրավոր զինծառայող 19-ամյա Ռուբիկի մայրն է, ում փրկելու համար բժիշկները կյանքի ու մահվան կռիվ են տալիս:

«Ես չեմ ուզում, որ ինձ բերեն փող տան, ես ուզում եմ, որ իմ տղան ոտքի կանգնի, որ գոնե կարողանա ձեռքը գդալ բռնի, չգիտեմ գուցե արտասահմանում բուժումը ստանա»: Shabat.am-ի հետ զրույցում ասում  է տիկին Անահիտը:

Տեսախցիկի առջև մի քանի բառ է խոսում, հետո սիրտը չի դիմանում, արցունքներն աչքերից հոսում է:

«Բալես, էլ չեմ կարող շարունակել, չեմ կարող խոսել»,- մենք անջատում են տեսախցիկն ու շարունակում ենք զրուցել առանց դրա:

«Գիտակցությունը տեղն է, բայց ես ուզում եմ, որ իմ մինուճար տղայի գոնե 50%-ը աշխատի, ես իմ Ռուբիկին եմ ուզում: Մի քիչ վիճակը կայունանա, բժիշկներն ասել են՝  կքննարկենք արտասահման տանելու հարցը»:  

19-ամյա վիրավոր զինծառայողը 9 ամիս առաջ  զորակոչվել է  բանակ ու ծառայության է անցել Թալիշի զորամասում:  Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վիրավորվել է, վիճակը գնահատվում է ծանր: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին