Կարևոր իրադարձություններ

Լին Ծիկոն. «Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում»

15 Ապրիլ, 2016 16:12
Լին Ծիկոն. «Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում»

 

Չինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ չինացի գործիչը մտահոգ է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

«Տեղեկանալով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ցավակցություն եմ հայտնում պայքարի ընթացքում ունեցած բոլոր կորուստների համար: Մաղթում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն, բայց ամենից առաջ՝ խաղաղություն Հայաստանին և Արցախին»,- ասված է Լին Ծիկոնի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին