Կարևոր իրադարձություններ

Իտալիայում մարմարի հանքերի 1/3-ը պատկանում է բեն Լադենի ընտանիքին. Messaggero

15 Ապրիլ, 2016 15:41
Իտալիայում մարմարի հանքերի 1/3-ը պատկանում է բեն Լադենի ընտանիքին. Messaggero

Իտալիայի կենտրոնական մասի Ապուանյան Ալպերում, որտեղ արդյունահանվում է Կառարայի արժեքավոր մարմարը, մարմարի հանքերի մեկ երրորդը պատկանում է հինգ տարի առաջ ոչնչացված ահաբեկչի՝ «Ալ Քաիդա»-ի հիմնադիր Ուսամա բեն Լադենի ընտանիքին: Այս տվյալները հրապարակել է իտալական Messaggero թերթը՝ քարհանքերից մեկում երեկ տեղի ունեցած փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 2 աշխատող:

Հրատարակության տվյալներով՝ ահաբեկչի ընտանիքը 2014 թվականին 45 միլիոն եվրոյով ձեռք է բերել Marmi Carrara ընկերության 50 տոկոսը, որին է պատկանում Ապուանյան Ալպերում (Մասա Կառարայի շրջանում) գոյություն ունեցող քարհանքերի մեկ երրորդի արդյունահաման թույլտվությունը: Cpc Marble & Granite Ltd ընկերությունը, որի սեփականատերը բեն Լադենի ազգականներն են, գրանցված է Կիպրոսում:

Messaggero-ն նաև նշում Է, որ վերջին 20 տարում Կառարայի քարհանքերում ավելի շատ մարմար է արդյունահանվում, քան դրանց ամբողջ՝ 2000-ամյա պատմության ընթացքում: Դա հանգեցրել է ապարի սպառման, հաճախակի փլուզումների և սողանքների։

 

Լրահոս

Դիտել ավելին