Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ռուսական ռազմատեխնիկայի աշխատանքում շատ թերություններ են ի հայտ եկել. Պուտին

14 Ապրիլ, 2016 20:44
Սիրիայում ռուսական ռազմատեխնիկայի աշխատանքում շատ թերություններ են ի հայտ եկել. Պուտին

«Ուղիղ կապի» ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զենքի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, հատկապես Սիրիայում ռազմական գործողություններից  հետո:

«Սպառազինության որոշ տեսակների դեպքում, օրինակ, ՀՕՊ համակարգերի, մենք չենք կարող կատարել արտաքին շուկայի պահանջները»,- ասել է նա:

Պուտինը նաև խոստովանել է, որ Սիրիայում ռուսական ռազմատեխնիկայի աշխատանքում շատ թերություններ են ի հայտ եկել,   և  հիմա մասնագետներն աշխատում են դրանք վերլուծելու ուղղությամբ:

«Ողիղ կապից» հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահը խոստացել է աջակցել սիրիական քրդերին ահաբեկիչների դեմ պայքարում:

 

Լրահոս

Դիտել ավելին