Կարևոր իրադարձություններ

Իրանը բողոքի նոտա է հղել Դանիային

14 Ապրիլ, 2016 15:31
Իրանը բողոքի նոտա է հղել Դանիային

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Դանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Իրանի ԱԳՆ, ուր նրան տրվել է բողոքի նոտա:

Դա կապված է Կոպենհագենում անցկացված հակաիրանական ակցիայի չորս մասնակիցների կողմից Իրանի դեսպանատանը վնասելու ու վանդալիզմի ակտերի հետ:

Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դեսպանատան վրա հարձակումը միջազգային իրավունքի նորմերի խախտում է, և այժմ ակնկալում է, որ Դանիայի կառավարությունը կարձագանքի տեղի ունեցածին:

Դանիացի դիվանագետն իր կառավարության անունից ներողություն է խնդրել ու խոստացել է, որ կպարզվի տեղի ունեցածը և համապատասխան ձևով արձագանք կտրվի:

 

Լրահոս

Դիտել ավելին