Կարևոր իրադարձություններ

«Սպառողական հիվանդությամբ» տառապող տեխասցուն դատապարտել են 2 տարվա ազատազրկման

14 Ապրիլ, 2016 12:42
«Սպառողական հիվանդությամբ» տառապող տեխասցուն դատապարտել են 2 տարվա ազատազրկման

Ամերիկացի դեռահասը, որը մահաբեր վթարի համար պատժից խուսափել է «սպառողական հիվանդության» շնորհիվ, դատապարտվել է մոտ 2 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2013թ. տեխասցի Իթան Քոուչը հարբած վիճակում ավտոմեքենայով մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է:

Չորեքշաբթի 19-ամյա երիտասարդին նշանակվել է 180-ական օրով պատիժ 4 ժամկետով՝ յուրաքանչյուր զոհի համար:

Նա խախտել է դեկտեմբերին իրեն նշանակված փորձնական ժամկետի պայմանները՝ փախչելով Մեքսիկա:

Նրա գործով առաջին դատի ժամանակ պաշտպանությունը պնդել է, որ նա դարձել է հարուստ ծնողների դաստիարակության զոհը, որոնք նրան պատասխանատվություն չեն սովորեցրել:

Պաշտպանության կողմից հանդես եկած հոգեբանը Քոուչի վիճակն անվանել է «սպառողական հիվանդություն» ՝տերմին, որն անհայտ է Ամերիկյան հոգեկան առողջության ասոցիացիային:

Ի վերջո՝ նա դատապարտվել է 10 տարվա պայմանական ազատազրկման և վերականգնողական կենտրոնում բուժման:

 

Լրահոս

Դիտել ավելին