Կարևոր իրադարձություններ

33-ամյա հեծանվորդն ընկել է ջրատարը և մահացել

25 Հոկտեմբեր, 2015 16:05
33-ամյա հեծանվորդն ընկել է ջրատարը և մահացել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.32-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի, ինչը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1982 թ. ծնված Վ. Ղ.-ը կորցնելով հեծանիվի հավասարակշռությունը` ընկել է ջրատարը:

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին:

 

Լրահոս

Դիտել ավելին