Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի հետ Ռուսաստանի նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. Զախարովա

13 Ապրիլ, 2016 18:13
ԵՄ-ի հետ Ռուսաստանի նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի նախկին հարաբերություններին վերադարձ սկզբունքորեն չի լինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

Այսպես Է նա մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների  հաղորդագրություններն այն մասին, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, թե business as usual ռեժիմով հարաբերություններին վերադարձ չի լինի, քանի դեռ Ռուսաստանը չսկսի հարգել իր միջազգային պարտավորությունները եւ միջազգային իրավունքը:

«Business as usual: Այն չի լինի ոչ թե «քանի դեռ Ռուսաստանը…, այլ սկզբունքորեն»,- Facebook-ի իր Էջում ընդգծել Է Մարիա Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին