Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարի տրանսֆերային իրավունքները:
Ինչպես հաղորդում է «ESPN»-ը, ակումբը պատրաստ է 75 միլիոն ֆունտ(104 միլիոն եվրո) վճարել Ազարի իրավունքները ձեռք բերելու համար: Եթե այս տեղափոխությունը կայանա, ապա բելգիացու տրանսֆերը կդառնա ամենաթանկարժեքը ֆուտբոլի պատմության մեջ:
Նշվում է, որ տրանսֆերի կայացման պարագայում Ազարը շաբաթական 270,000 եվրո աշխատավարձ է ստանալու:
Վերջին շրջանում Ազարը խնդիրներ ունի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, իսկ սա կարող է հանդիսանալ տրանսֆերի կայացման լրացուցիչ խթան:
Ազարի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: