Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ թիմեր են ջախջախվել «Ռեալ»-ի մարզադաշտում․ Օլիվեր Կան

12 Ապրիլ, 2016 16:31
Բազմաթիվ թիմեր են ջախջախվել «Ռեալ»-ի մարզադաշտում․ Օլիվեր Կան

Չնայած առաջին խաղում «Վոլֆսբուրգ»-ը հաղթել էր 2։0 հաշվով, Կանը նշել է, որ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում բազմաթիվ թիմեր են ջախջախիչ պարտություն կրել։Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը մեկնաբանել է այսօր կայանալիք «Ռեալ» – «Վոլֆսբուրգ» խաղը։

« «Ռեալ»-ի հետ մի շարք արտագնա խաղեր եմ անցկացրել։ Բազմաթիվ թիմեր են ջախջախվել «Ռեալ»-ի մարզադաշտում։ Քո դարպասը կարող են շատ արագ 4-5 անպատասխան գոլ խփել։

Այդ իսկ պատճառով չի կարելի գեթ 1 վայրկյան թուլացնել զգոնությունը։ «Վոլֆսբուրգ»-ը պետք է շատ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի, որպեսզի դուրս գա հաջորդ փուլ»,- ասել է Կանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին