Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում գողացել են Էնդի Ուորհոլի՝ 500 հազար դոլար գնահատվող 7 աշխատանք

12 Ապրիլ, 2016 15:30
ԱՄՆ-ում գողացել են Էնդի Ուորհոլի՝ 500 հազար դոլար գնահատվող  7 աշխատանք

ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի յոթ նկարները, որտեղ պատկերված են «Քեմփբլ» ընկերության ապուրների մետաղական տարաները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։

 

Խոսքը 500 հազար դոլար գնահատվող 10 նկարից բաղկացած թեմատիկ շարքում ընդգրկված 7 աշխատանքների մասին է։ Դրանք գողացվել են Միսիսիփի նահանգում Սփրինգֆիլդի գեղարվեստական թանգարանից։

 

Հետաքննությունների դաշնային բյուրոյում չեն նշել, թե ինչ հանգամանքներում է իրականացվել հանցագործությունը։

 

Նախնական տվյալներով՝ 1985 թվականից թանգարանի սեփականություն հանդիսացող գործերը գողացվել են ապրիլի 7-ին։

 

Իշխանություններն առաջարկում են 25 հազար դոլարի չափով պարգևատրում տեղեկության համար, որը կարող է օգնել գտնել նկարները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին