Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներն ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության

12 Ապրիլ, 2016 11:41
Ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներն ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության
Ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակավայրերի վերջին ռմբակոծումների` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ միացել են բոլոր նրանց, ովքեր դատապարտել են Բաքվի` վերջին մի քանի օրվա ընթացքում անմեղ մարդկանց կյանքեր խլած ագրեսիվ գործողությունները։ Ինչպես նշում է asbarez.com-ը, քաղաքային խորհրդի անդամները տեղի հայ համայնքի ընկերակցությամբ ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության։ «ԱՄՆ-ի կառավարությունը, որն աշխարհում հույսի ու ժողովրդավարության բաստիոն է, պետք է օգտագործի իր ազդեցությունն ու այդ կարևոր տարածաշրջանում ապահովի կայունությունը»,-ասել է Փոլ Կրեկորյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին