Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում գտնվող լեգենդար «Արագվի» ռեստորանը 12 տարի տևած ընդմիջումից հետո կրկին բացել է

11 Ապրիլ, 2016 17:45
Մոսկվայում գտնվող լեգենդար «Արագվի» ռեստորանը 12 տարի տևած ընդմիջումից հետո կրկին բացել է

Մոսկվայում գտնվող լեգենդար «Արագվի» ռեստորանը 12 տարի տևած ընդմիջումից հետո կրկին բացել է իր դռները հաճախորդների առաջ` ներկայանալով որպես «հայկական ռեստորան` վրացական խոհանոցով»։

 

Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, ըստ շրջանառվող տեղեկությունների, ռեստորանի վերաբացման գործում համագործակցել են «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու «Սկոլկովո» բիզնես դպրոցի շրջանավարտների խորհրդի նախագահ Գոռ Նահապետյանը։


Նշվում է, որ Կարապետյանն ու Նահապետյանը մտադիր են եղել ռեստորանը վերանվանել «Արարատ», սակայն հաստատությունը պահպանել է իր սկզբնական անվանումը։


Աղբյուրը մանրամասնում է, որ 6 տարի տևած վերակառուցման աշխատանքների վրա ծախսվել է մոտ 25 մլն դոլար։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին