Կարևոր իրադարձություններ

Հերոսաբար զոհված Քյարամի վերջին խոսակցությունը մոր հետ (լուսանկարներ)

11 Ապրիլ, 2016 16:42
Հերոսաբար զոհված Քյարամի վերջին խոսակցությունը մոր հետ (լուսանկարներ)
Արտաշավան տանող ճանապարհին ենք…
 
 
Shabat.am-ը բարեգործական նպատակով ուղևորվում է զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի տուն:
Տան ճաանապարհը մեզ ցույց է տալիս դաշտում աշխատող կանանցից մեկը, խնդրում ենք, որ մեզ ուղեկցի, կինն էլ առիթից օգտվելով խոսում է՝ Քյարամը շատ խելոք երեխա էր, աղջկաս դասարանից էր եղել, 8-րդ դասարանն ավարտեց... Տանջանքով աշխատող մարդիկ են…
 
 
Մեծ դժվարությամբ հասնում ենք հերոսաբար զոհված զինծառայողի տուն, մեզ դիմավորում է Քյարամի ավագ եղբայրն ու ներս հրավիրում:
Փոքրիկ տան կենտրոնում դրված է դաժանաբար սպանված 20-ամյա երիտասարդի լուսանկարը՝ հայկական եռանգույն դրոշով:
 
 
Նկարի կողքին՝ սև գլխաշորը գլխին նստած է մի կին, արցունքն աչքերից թափվում է, ոչինչ չի խոսում, բայց ինչ-որ բան է մտմտում, հետո սկսում է խոսել.
«Մինչև ութերորդ դասարան գնաց դպրոց, ավարտական վկայական ունի , գերազանցիկ էր, եթե չեք հավատում…մեր տնօրենին» Shabat.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին պատմում է Քյարամի մայրը՝ տկն. Նվարդը:
Հետո գլուխը բարձրացնում է, նայում աչքերիս ու կարծես հպարտորեն ասում՝ «Ինքը ոնց որ երեխա էր, բայց քաջ էր, ոչ մի բանից չէր վախենում, ոչ մի բանից …
Ընկերուհիներ ունեցել է, կարող ա հեռախոսով բանով խոսացել են՝ նախքան բանակ գնալը, ընկերներ էլ ունի, մի ընկերն իր հետ էր ծառայում »:
 
 
 
 
 
 
 
Չարաբաստիկ ապրիլի 1-ին Քյարամի տրամադրությունը բավականին բարձր է եղել, խոսել է մոր հետ .«Ամսի 1-ին, ժամը 4-ն էր, զանգեց ասեց՝ մամա գնում եմ պոստեր… դե ինքը մինչև էդ սապյոր էր եղել, հետո հանում էին պոստեր»:
Զոհված 20-ամյա երիտասարդի ծառայությանը մնացել էր 2 ամիս, ընդամենը հաշված օրեր ու որդին տուն կգար. «Քյարամն ասեց՝ ես շատ լավ եմ, ոչ մի բանի մասին չմտածես մամ ջան, կգամ՝ քեզ թագուհու պես կպահեմ, տունը կսարքեմ, էդ էր…»
Իմ երեխեն քաջ էր, չէր վախենում ոչ մի բանից, կրկնում է տկն. Նվարդը:
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին