Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանի տաճարում, որտեղ տեղի է ունեցել հրդեհ, տոնը կատարել են առանց թույլտվության

10 Ապրիլ, 2016 22:31
Հնդկաստանի տաճարում, որտեղ տեղի է ունեցել հրդեհ, տոնը կատարել են առանց թույլտվության

Հնդկաստանի Կոլամ շրջանի իշխանությունները, որտեղ տաճարում հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տաճարին թույլտվություն չեն տվել հրավառությամբ տոնակատարություն կատարելու, հայտնում է News Minute-ը: Այդ արգելքի հիմք է հանդիսանում պաշտոնյաների հաշվետվություններն այն մասին, որ տոնը կարող է դառնալ ողբերգություն:

Հրդեհը բռնկվել է, երբ հրավառություններից մեկը ընկել է պահեստի տանիքին, որտեղ պահվել են այլ պայթուցիկներ: Դրա հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և փլվել է ինչպես տաճարը, այնպես էլ մի քանի մոտակա շինություններ:

Փաստաթղթում, որը կազմված է մարտի 1-ին, ասվում է, որ շրջանային իշխանությունը տաճարին մեժել է տոնակատարության թույլտվությունը հրավառության ուղեկցությամբ, որի ժամանակ ավանդաբար 2 հոգևորական մրցում են միմյանց հետ: Այդ որոշումը ընդունվել է ոստիկանության և հարկային ծառայության հաշվետվությունների հիման վրա:

Հաշվետվությունները պատրաստելու հիմք է ծառայել մի բնակչուհու բողոքը, ում տունը գտնվում է տաճարից 25 կմ հեռավորության վրա: Նրա խոսքով՝ հրավառությունը ամեն տարի վնասում է իր տունը և անհանգստություն պատճառում ընտանիքի տարեց և հիվանդ անդամներին:

 

Լրահոս

Դիտել ավելին