Կարևոր իրադարձություններ

Ուրեմն հանուն Հայրենիքի

10 Ապրիլ, 2016 17:29
Ուրեմն հանուն Հայրենիքի

Նորություն չեմ ասում, բոլորս էլ պարզ տեսնում ենք ապրիլի 2-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը գտնվում է աշխարհի հետաքրքրությունների կենտրոնում և մեզ են սպասում տարբեր մարտահրավերներ: Մեր ընդհանուր տանը մի նոր շրջան սկսեց, միմյանց էլ ավելի հավատալու, միմյանց թիկունք կանգնելու, միակամ և ամբողջական միասնական լինելու, նոր բայց բոլորիս համար ցանկալի էջ:
Այսօր հաղթանակի բերկրանքը մեզ ուսուցանում է, որ ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք բոլորս մեր զինվորի կողքին լինենք: Զավակներին կորցրած մեր հայրենակիցների ցավը զգանք, միասին սգանք, ամոքենք: Մարտական գործողությունների մասնակից, թե օգնող մենք փառքով դիմագրավեցինք հերթական մարտահրավերն, իրոք հավատի ուժը սարեր կարող է շրջել: Ուրեմն հավատանք մեկս մյուսին, միմյանց մեջ տեսնենք լավը, բարին ռացիոնալը, մեր հասարակության համար դրականը, առաջընթացը: Համաժողովրդական միասնություն հանուն մեր Հայրենիքի:
Ժողովուրդն ասում է Հայրենիքն քաղցր է, իսկ երբ վտանգ է սպառնում այն ավելի է քաղցրանում և դառնում է գերագույն արժեք:
Մեր վարքագիծը, մեր բնավորությունը Հայաստանի Հանրապետությունում ստացած դաստիրակությունն ասում է հանուն հայրենիքի և արտաքին և ներքին կյանքում, լինենք միասնական: Դա է մեր ունեցած խնդիրների լուծման իրական երաշխիքը: Եկել է ներկայումս մեր համար արդյունավետ պահի կարևորությունը զգալու, գնահատելու ժամանակը: Նորանոր նվաճումների ալիքն, որը մեզ հուշում է, որ ճիշտ գնահատենք իրողությունը և տանք մեր պատասխանը աշխարհին: 
Մեր տարաբնույթ վերելքներով և վայրեջքներով լի պատմությունը և դաժան փորձություններով ու դժվարություններով ճակատագիրը մեզ հնարավորություն է ընձեռնել նորանոր հաղթանակների թե արտաքին, թե ներքին կյանքում: Ուրեմն եկեք հանուն Հայրենիքի օգտագործենք մեզ ընձեռնված հնարավորությունը: Ինչպես ցույց է տալիս կյանքի փորձը բոլորս պետք է միասնական ու միակամ ծառայենք մեր ընդհանուր հայրենիքին: Մեզ սպասվում են լուրջ հաջողություններ: Պարտադիր չի դրսում փնտրել, այն գտնվում է մեր մեջ մեր միասնության և հավատի մեջ: Մենք պետք է զգանք, տեսնենք, շրջանցենք վտանգը, ամեն անգամ զարգացնելով մեր միտքը: Ժողովուրդ ասում է ամենինչ իր ճիշտ ժամանակն ունի: Մեր համար եկել է Հայրենիքին ծառայելու և համախմբված մեր խնդիրները լուծելու ժամանակը: Հայրենքի պաշտպանության գործում տարակարծիքություն չի կարող լինել: 
Հայրենիքին ծառայելը պայման է, առանց որի մենք առաջընթաց չենք ունենա: Իսկ նա ով մահանում է Հայրենիքի պաշտպանության համար, նա վերածնվում է հավերժ կյանքի համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին