Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում Թուրքիայի դեսպանատանը թուրքերի ու քրդերի միջև բախում է տեղի ունեցել

25 Հոկտեմբեր, 2015 11:10
Ճապոնիայում Թուրքիայի դեսպանատանը թուրքերի ու քրդերի միջև բախում է տեղի ունեցել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում գտնվող Թուրքիայի դեսպանատանը թուրքերի և քրդերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հաղորդում է NHK-ն:

Նշվում է, որ Տոկիոյի Սիբուի շրջանում Թուրքիայի դեսպանատան մոտ մոտավորապես 600 մարդ էր հավաքվել, ովքեր ծրագրում էին քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ներկա պահին բախման պատճառները պարզաբանվում են: Բախման հետևանքով 4 մարդ հիվանդանոցում է հայտնվել: Ներկա պահին դեպքի վայրը հսկում են մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկանները, իսկ քվեարկողների միջև ընդհարումները դեռ շարունակվում են:

 
 

Լրահոս

Դիտել ավելին