նցկացված բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, գրում է korrespondent.net-ը:
Ոստիկանության 15 աշխատակից և 24 քաղաքացիներ բժշկական օգնության են դիմել: Այդ մասին տեղեկացրել է Չեռնոգորիայի ՆԳ նախարար Ռաշկո Կոնևիչը:
Նա նշել է, որ քաղաքացիների մեծ մասը տուժել է քիմիական նյութից, որը իրավապահները ստիպված օգտագործել են՝ ի պատասխան ցուցարարների բռնության: Խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցը ցրելուց հետո ցուցարարները շարունակել են դիմադրություն ցույց տալ ոստիկաններին քաղաքի այլ հատվածներում: