Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    409,5
    423,5

  • RUB

    4,64
    4,94

Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախագահը նորից պահանջում է քննարկել Գազպրոմի հետ համագործակցության հարցը

25 Հոկտեմբեր, 2015 10:30
Վրաստանի նախագահը նորից պահանջում է քննարկել Գազպրոմի հետ համագործակցության հարցը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին նորից պահանջում է կառավարությանը, գալիք նիստի օրակարգում ներառել ռուսական Գազպրոմի հետ բանակցությունների վերաբերյալ հարցը, ինչը առաջացրել էր ԶԼՄ-ների և ընդդիմության քննադատությանը, գրում է RIA Novosti-ն:

Սեպտեմբերին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպել է Գազպրոմի ներկայացուցիչների հետ: Նա չի բացառել ռուսական գազի ներկրման ծավալի մեծացման հնարավորությունը, եթե Վրաստանը առաջարկի գին, որը կարող է մրցակցել Ադրբեջանից ներկրվող գազի գնի հետ: Սակայն, այդ բանակցություններն արժանացան ընդդիմության և որոշ ԶԼՄ-ների կտրուկ քննադատությանը:

«Մենք բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներից հակասական կարձիքներ ենք լսել այդ հարցի վերաբերյալ: Այդ պատճառով էլ պահանջում ենք տեղեկություն տրամադրել ռազմավարական նման կարևոր հարցի վերաբերյալ»,- հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդական Փիքրիա Չիխրաձեն:

 

Լրահոս

Դիտել ավելին