Կարևոր իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի դուստրը շահել է իր հոր մահվան գործով դատը

09 Ապրիլ, 2016 11:22
Ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի դուստրը շահել է իր հոր մահվան գործով դատը

Ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի դուստրը շահել է իր հոր մահվան գործով դատը. նա 10 մլն դոլար կստանա, գրում է Los Angeles Times-ը։

 

Նշվում է, որ աղջիկը դատի է տվել մեքենայի վարորդ Ռոջեր Ռոդասի, ով, ի դեպ, իր հոր ընկերն էր, ընտանիքին։ Ուոքերի ընտանիքի փաստաբանի խոսքով՝ այդ գումարը միայն մի փոքր մասն է այն միջոցների, որոնք կարող էր վաստակել դերասանը:

 

Դերասանը մահացել է 2013թ. նոյեմբերին: Նրա ընկեր Ռոդասը Porsche Carrera GT մեքենան վարել է 130-150 կմ/ժ արագությամբ` թույլատրելի 72 կմ/ժ-ի փոխարեն: Մեքենան կորցրել է կառավարումը, բախվել սյանն ու այրվել։ Վթարի հետևանքով ընկերները մահացել են։

 

Լրահոս

Դիտել ավելին