Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հետաքննում են Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենք օգտագործելու դեպքը

08 Ապրիլ, 2016 23:33
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հետաքննում են Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենք օգտագործելու դեպքը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը աշխատում են Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենք օգտագործելու դեպքի քննության վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:

«Մենք շարունակում ենք դա Ռուսաստանի և այլ երկրների հետ քննարկել»,- հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ամբողջապես վստահում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ նման դեպքերը հետազոտելու գործընթացքում:

«Մենք կաշխատենք կազմակերպության հետ: Մենք ամբողջապես վստահ ենք նրանց հնարավորություններում՝ այդ քննությունն անցկացելու հարցում: Մենք աջակցում ենք նրանց այդ հետաքննություններում»,- հայտնել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին