Կարևոր իրադարձություններ

Զուգահեռներ թուրք-քրդական խնդրի և հայ-ադրբեջանական հակամարտության միջև

08 Ապրիլ, 2016 14:08
Հեղինակ՝ Կիլիկիա Հայաստան
Զուգահեռներ թուրք-քրդական խնդրի և հայ-ադրբեջանական հակամարտության միջև
Թուրք-քրդական խնդրին և հակամարտությանը քաջատեղյակ լինելով կարող եմ ինձ թույլ տալ անցկացնել զուգահեռականներ հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Սրանով ես կփորձեմ հիմնավորել իմ այն պնդումը, որ Արցախյան այս պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել ,,Գորշ գայել,, ծայրահեղ ազգայնական կազմակերպությունը և ,,Իսլամական պետություն,, ահաբեկչական կառույցի անդամները, ինչպես նաև թուրքական բանակը:
. Թուրքական բանակը քրդաբնակ շրջաններում, անկանկալ կուտակում է զորք, շրջափակում բնակավայրերը և, իր իսկ պետության ներսում, հեռահար հրետակոծության ենթարկում շրջափակված բնակավայրերը՝ հողին հավասարեցնելով քաղաքներ ու գյուղեր: 
. Ադրբեջանական բանակը նույնպես նույն ձեռագրով էր՝ անկանկալ հարձակում , հեռահար հրետակոծություն ու ռմբակոծության էր ենթարկում Արցախի քաղաքներն ու գյուղերը:
. Թուրքիայում ,,Գորշ գայլեր,, խմբավորումները հաշվերհարդարներ են տեսնում այն քրդերի հետ, ովքեր ողջ են մնացել հրետակոծված քաղաքներում: ,, Գորշ գայլերը,, ՝ ճանապարհային կամավոր պահակներ անվան տակ, թալանում ու սպանդի են ենթարկում քուրդ փախստականներին:
. Հենց այս նույն ծրագիրը պետք է աշխատեր նաև Արցախում երբ ադրբեջանական բանակը կգրավեր մեր բնակավայրերը: Դրա վառ ապացույցն է Թալիշը:
. ԻՊ-ի ահաբեկիչներն աչքի են ընկնում անհավատների նկատմամբ իրենց վայրագություններով, հիմնականում ցուցադրաբար գլխատում են բոլոր նրանց ովքեր կռվել են իրենց դեմ: Ինչպես նաև ԻՊ-ի ահաբեկիչները մարտերի ընթացքում , որպես կանոն կրում են ոչ ստանդարտ տարբերանշանով զինվորական հագուստներ, այդ ահաբեկիչների մարտական տարիքը սկսվում է 30 տարեկանից:
. Ադրբեջանի կողմից ԻՊ-ի զինյալների կռվելու փաստը կրկին անգամ ապացուցում է համացանցում իրենց իսկ կողմից տարացված նկարները, որտեղ երևում է գլխատված Հայ զինվորի գլուխը: Կրկին համացանցում են հայտնվել նկարներ, որտեղ սատկած թշնամու զինվորական հանդերձանքը տարբերվում է ադրբեջանական բանակի ստանդարտ հանդերձանքից, հանդերձանքի վրա չկան տարբերանշաններ, սատկածները հիմանականում ադրբեջանի քաղաքացիներ են ,ովքեր կռվել են ԻՊ-ի շարքերում:
 

Լրահոս

Դիտել ավելին