Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը համանախագահների այցի օրերին Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է

08 Ապրիլ, 2016 13:49
Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը համանախագահների այցի օրերին Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է

Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախում են: Նման քայլը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է որպես ահաբեկչության և հիմարության դրսևորում: Այս մասին Դավիթ Բաբայանն  գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին