Կարևոր իրադարձություններ

Մեդվեդևը հայտարարել է ՌԴ անձնագրերով երկիր մուտք գործելու Հայաստանի առաջարկության աջակցման մասին

07 Ապրիլ, 2016 20:33
Մեդվեդևը հայտարարել է ՌԴ անձնագրերով երկիր մուտք գործելու Հայաստանի առաջարկության աջակցման մասին

Ռուսաստանը պատրաստ է իրականացնել ռուսական անձնագրերով հանրապետություն մուտք գործելու Հայաստանի նախաձեռնությունը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերվում է հայ գործընկերների կողմից Ռուսաստանի ներքին անձնագրով Հայաստան մուտք գործելու առաջարկությանը: Այդպիսի նախաձեռնությունը վկայում է մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հատուկ բնույթի մասին: Մենք բնականաբար պատրաստ ենք»,- ասել է Մեդվեդևը Երևանում Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին